Պակիստանը լայնածավալ ռազմական ուժեր է տեղակայում սահմանին
Պակիստանը Հնդկաստանի հետ սահմանին տեղակայել է Չինաստանում արտադրված SH-15 տիպի 250 ինքնագնաց հաուբից՝ զգալիորեն ամրապնդելով իր հրետանային կարողությունները։ Նոր համակարգերը նախատեսված են հեռահար հարվածային ներուժն ուժեղացնելու և բանակի մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար։
SH-15-ը կարող է զարգացնել մինչև 90 կմ/ժ արագություն և արդյունավետ գործել նաև բարդ տեղանքում։ 155 մմ, 52 տրամաչափ երկարությամբ հրանոթը ստանդարտ զինամթերքով խոցում է մինչև 40 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներ, իսկ V-LAP հրթիռային արագացմամբ արկերի կիրառման դեպքում խոցման հեռավորությունը կարող է հասնել 53–72 կմ-ի։
Համակարգը համալրված է ավտոմատ կրակի կառավարման համակարգով և հիդրավլիկ կայունացնող հենակներով, որոնք թույլ են տալիս արագ կրակ բացել և րոպեում արձակել մինչև վեց արկ։ Բարձր շարժունակության շնորհիվ անձնակազմը կարող է կարճ ժամանակում փոխել դիրքը՝ նվազեցնելով հակահրետանային հարվածների վտանգը։
SH-15-ների մատակարարումը ևս մեկ անգամ ընդգծում է Չինաստանի և Պակիստանի միջև խորացող ռազմատեխնիկական համագործակցությունը, որն վերջին տարիներին շարունակաբար ընդլայնվում է։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր...
Մոսկվան սպասում է Հայաստանի որոշմանը. վճռորոշ պահը մոտենում է
Մոսկվայի համար այսօր ամենահրատապ հարցերից մեկը, թերևս, այն է, թե ինչպես դուրս գալ ուկրաինական ցանցից, որի մեջ Կրեմլն է փ...
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. Զանգեզուրի պղնձ...