ԱՄՆ–ն Ուկրաինային կհատկացնի մինչև 825 միլիոն դոլար
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ուկրաինայի էներգետիկ համակարգի կայունության ապահովման գործում համագործակցության վերաբերյալ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Անդրեյ Սիբիգան և Էնթոնի Բլինքենը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Ուկրաինայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև՝ կապված Ուկրաինայի էներգետիկ համակարգի կայունության ապահովման գործում համագործակցության հետ», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ հուշագիրը նախատեսում է ամերիկյան կողմից մինչև 825 մլն դոլարի օգնություն ցուցաբերելու հնարավորությունը, ինչպես նշվում է ԱԳՆ-ում, փաստաթուղթը «ստեղծում է էներգետիկ համակարգի կայունությունը բարելավելու կարգավորիչ շրջանակ՝ մասնավորապես նրա կարևոր ենթակառուցվածքների վերականգնումը, բաշխված արտադրության ներդրումը, էներգետիկայի ոլորտի բարեփոխումը և աջակցության անցումը դեպի ցածր ածխածնային, մրցունակ և եվրոպական ինտեգրված տնտեսության»։