ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ–ն դոլարի հաշվին շահագործում է այլ երկրների տնտեսությունները. Պուտին
ԱՄՆ-ն դոլարի հաշվին հօգուտ իրեն շահագործում է աշխարհի այլ երկրների տնտեսությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Թրամփի հայտարարությանն արագ արձագանքման մասին, եթե աշխարհում ինչ-որ մեկն արգելի դոլարի օգտագործումը։
«Մի բան է դոլարի օգտագործումն արգելելը, մեկ այլ բան՝ չօգտագործելը»,- ասել է ՌԴ նախագահը։
Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ Թրամփը չորս տարի չի եղել Սպիտակ տանը։ Այս ընթացքում փոփոխություններ են տեղի ունեցել: Նրա քաղաքական հակառակորդները շատ բան են արել դոլարը որպես պահուստային արժույթ խաթարելու համար:
«Մենք երբեք չենք հրաժարվել դոլարից: Այն վերածվել է քաղաքական ճնշման գործիքի։ Մեզ մերժել են։ Սա գալիս է ինքնավստահությունից ու քծնանքից, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում և այդ ամենից կառուցենք մեր քաղաքականությունը»,– նշել է Պուտինը։
Պուտինը հույս է հայտնել, որ հարաբերությունները կկարգավորվեն արևմտյան երկրների հետ. «ինչպես նրանք, այնպես էլ մենք շահագրգռվածություն ունենք»։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ–ն Ուկրաինային կհատկացնի մինչև 825 միլիոն դոլար
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ո...
ԵՄ-ն կոչ է անում մեղմացնել «Գազպրոմբանկի»-ի դեմ պատժամիջոցները
ԵՄ-ն ԱՄՆ-ին կոչ է անում մեղմել «Գազպրոմբանկի»-ի դեմ պատժամիջոցները։ Այս մասին գրում է ТАСС-ը։Նշվում է, որ նման կոչի պատճ...
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը 2024 թվականի նոյեմբերի 18-ից ի վեր առաջին անգամ...
Բիթքոյնը 1 օրվա մեջ երկրորդ անգամ թարմացրել է պատմական առավելագույնը
Բիթքոյնը օրվա ընթացքում երկրորդ անգամ թարմացրել է պատմական առավելագույնը: Այս մասին գրում են թելեգրամյան ալիքները՝ հղում...