Պենտագոնի նոր ղեկավար կարող է դառնալ հարբեցող, որին հեռացրել են անպարկեշտ վարքագծի համար
Պենտագոնի գլխավոր թեկնածու Փիթ Հեգսեթը նախկինում հեռացվել է վետերանների շահերի պաշտպանության երկու խմբերից՝ աշխատավայրում պարբերաբար հարբած լինելու, անպարկեշտության և կորպորատիվ միջոցները յուրացնելու համար, երկուշաբթի գրել է New Yorker ամսագիրը՝ վկայակոչելով այդ կազմակերպությունների նախկին աշխատակիցներին:
Թրամփն ավելի վաղ առաջարկել էր պաշտպանության նախարարի պաշտոնը տալ հեռուստահաղորդավար և նախկին զինվորական Փիթ Հեգսեթին։ Այս որոշումը շոկ է առաջացրել Վաշինգտոնում, հաղորդում է Politico-ն։ Ըստ պաշտպանական արդյունաբերության անանուն լոբբիստի, հույս կար, որ Պենտագոնի նոր ղեկավարը կլինի մեկը, ով իսկապես մեծ պաշտպանական փորձ ունի:
«Մի շարք փաստաթղթեր, որոնք հաստատվել են նախկին գործընկերների ներկայացրած պատմություններով, ցույց են տալիս, որ Հեգսեթը ստիպված է եղել իր ղեկավարած երկու իրավապաշտպան ոչ կոմերցիոն կազմակերպությունների պահանջով հեռանալ պաշտոնից ֆինանսական մեքենայությունների վերաբերյալ լուրջ մեղադրանքների, սեռական անպարկեշտությունների և անձնական ոչ պատշաճ վարքագծի պատճառով»,– գրում է պարբերականը:
Նշվում է, որ «Մտահոգված վետերանները Ամերիկայի համար» ՀԿ-ի նախկին աշխատակիցները յոթ էջանոց զեկույց են կազմել Հեգսեթի ոչ պատշաճ պահվածքի մասին և այն ուղարկել կազմակերպության ղեկավարությանը 2015 թվականի փետրվարին։
Նմանատիպ հոդվածներ
32 վարորդ աշխատանքից ազատվել է. կոմպրոմիս չի լինի. Տիգրան Ավինյան
Երևանում վաղը ավտոբուսները կաշխատեն: Այս մասին Հանրայինի եթերում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Հուսով եմ,որ...
Ձյուն, մառախուղ, փակ ճանապարհներ. իրավիճակը` Հայաստանում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնայ...
Հարձակվել են գրասենյակների վրա, կոտրել աշխատակցուհու գլուխը. Վրաստանի վարչապետ
Վրացական ընդդիմության ներկայացուցիչները հարձակվում են երկրի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» տարածաշրջանային մաս...
Ուժայինները սկսել են լքել խորհրդարանի շենքը. Հարավային Կորեա
Որոշ բարձրաստիճան զինվորականներ և ոստիկաններ հրաժարվել են կատարել ռազմական դրություն մտցնելու՝ Հարավային Կորեայի նախագահ...