Ուժայինները սկսել են լքել խորհրդարանի շենքը. Հարավային Կորեա
Որոշ բարձրաստիճան զինվորականներ և ոստիկաններ հրաժարվել են կատարել ռազմական դրություն մտցնելու՝ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի հրամանը։
«Նախագահը պետք է անհապաղ հանի ռազմական դրությունը՝ համաձայն խորհրդարանի որոշման, քանի որ ռազմական դրությունն այլևս չի գործում։ Զինվորականներն ու ոստիկանները նույնպես պետք է վերադառնան իրենց պաշտոններին՝ համաձայն խորհրդարանի որոշման», - քվեարկության արդյունքներից հետո ասել է Հարավային Կորեայի խորհրդարանի խոսնակը։
Ըստ ԶԼՄ–ների հրապարակումների՝ հատուկ ջոկատայինները սկսել են լքել խորհրդարանի շենքը։
Ըստ ամենայնի, սա Հարավային Կորեայի պատմության մեջ ամենակարճ ռազմական դրությունն էր։
Ինչպես հայտնել էինք՝ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում ցուցարարները հավաքվել են խորհրդարանի մոտ։ Նրանք փորձում են կոտրել դարպասը և ներխուժել շենք: Հայտնում են տելեգրամյան ալիքները: Երկրում դադարեցվել է խորհրդարանի և քաղաքական կուսակցությունների աշխատանքը, վերահսկողություն է սահմանվել բոլոր լրատվամիջոցների նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
32 վարորդ աշխատանքից ազատվել է. կոմպրոմիս չի լինի. Տիգրան Ավինյան
Երևանում վաղը ավտոբուսները կաշխատեն: Այս մասին Հանրայինի եթերում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Հուսով եմ,որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տրանսպորտից շատ օգտվողների համար ուղեվարձը կէժանանա, քիչ օգտվողների համար՝ կթանկանա. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքի բնակիչներին մանրամասներ է ներկայացրել տրանսպորտի ոլորտում բարեփոխումների վե...
Հարձակվել են գրասենյակների վրա, կոտրել աշխատակցուհու գլուխը. Վրաստանի վարչապետ
Վրացական ընդդիմության ներկայացուցիչները հարձակվում են երկրի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» տարածաշրջանային մաս...
Հարավային Կորեայում կոչ են արել չենթարկվել նախագահի հրամաններին
Հարավային Կորեայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել զինվորականներին ու ոստիկաններին չհնազանդվել նախագահի «հակասահմանադրա...