Մարությանն ընդունել է Ավինյանի առաջարկը
«Քանի որ քաղաքապետարանից խնդրել են երկրից բացակայելու բերումով հետաձգել բանավեճը, ապա առաջարկում ենք այն կազմակերպել դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Հայկ Մարությանն ընդունել է գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավիճելու առաջարկը։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։ Հայկ Մարությանն առաջարկել է բանավեճը կազմակերպել դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում։
Հիշեցնենք, որ Ավինյանը նոյեմբերի 19-ին Երևանի ավագանու նիստում հայտարարեց, որ պատրաստ է տրանսպորտի գնի թանկացման թեմայով բանավիճել Հայկ Մարությանի հետ յուրաքանչյուր ֆորմատում։
Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանն արձագանքել էր, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կմասնակցի այդ բանավեճին, միայն թե ոչ այդ օրը, քանի որ քաղաքապետը պաշտոնական այցով ԱՄՆ-ում է լինելու։
Հիշեցնենք` Երևանում հունվարի 1–ից մեկանգամյա տոմս գնելու պարագայում տրանսպորտի գինը կթանկանա 200%–ով և կկազմի 300 դրամ։ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում։ Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որից օրական 2 անգամ օգտվելու դեպքում ուղևորավարձը կկազմի 120.5 դրամ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարություն են արել
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մուհամեդ Քասիմ Գյոնյուլուն հայտնել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մ...
Ժամանակն է պատասխանել թշնամու հարձակումներին․ Կադիրով
«Ես ինչպես և տասնյակ հազարավոր մարտիկներ առաջին գծում, սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձին»։ Այս մասին ասել է...
Ներգաղթյալները մեզ պետք են․ Պեսկով
Ժողովրդագրական լարված իրավիճակի ֆոնին երկրի դինամիկ զարգացումն ապահովելու համար, Ռուսաստանին անհրաժեշտ են աշխատանքային ն...
ՄՔԴ-ն Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու հրաման է տվել
Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը ՄՔԴ-ին պահանջել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, Իսրայելի պաշտպ...