Ներգաղթյալները մեզ պետք են․ Պեսկով
Ժողովրդագրական լարված իրավիճակի ֆոնին երկրի դինամիկ զարգացումն ապահովելու համար, Ռուսաստանին անհրաժեշտ են աշխատանքային ներգաղթյալներ այլ երկրներից։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ներգաղթյալներն անհրաժեշտ են: Փաստն այն է, որ մենք ժողովրդագրական շատ լարված իրավիճակ ունենք։ Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք: Երկրի դինամիկ զարգացման համար Ռուսաստանին անհրաժեշտ են աշխատանքային միգրանտներ այլ երկրներից: Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նշենք, որ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ երբ խոսքը վերաբերում է ներգաղթյալների ներգրավման մասին, իշխանություններն առաջին հերթին պետք է մտածեն երկրի քաղաքացիների շահերի մասին։ Նա ընդգծել, որ ներգաղթյալները ռուսաստանցիների շրջանում «չընդունվելու իրավիճակ չեն ստեղծի», եթե տիրապետեն օրենքներին և պատրաստ լինեն դրանք կատարել, ինչպես նաև լավ տիրապետեն ռուսաց լեզվին։ Բացի այդ, Պուտինը հավելել է, որ Ռուսաստան ժամանած ներգաղթյալները պետք է ապրեն «մարդկային պայմաններում» և օգտվեն բոլոր առավելություններից։
Նմանատիպ հոդվածներ
Մարությանն ընդունել է Ավինյանի առաջարկը
«Քանի որ քաղաքապետարանից խնդրել են երկրից բացակայելու բերումով հետաձգել բանավեճը, ապա առաջարկում ենք այն կազմակերպել դեկ...
Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարություն են արել
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մուհամեդ Քասիմ Գյոնյուլուն հայտնել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մ...
Ժամանակն է պատասխանել թշնամու հարձակումներին․ Կադիրով
«Ես ինչպես և տասնյակ հազարավոր մարտիկներ առաջին գծում, սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձին»։ Այս մասին ասել է...
ՄՔԴ-ն Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու հրաման է տվել
Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը ՄՔԴ-ին պահանջել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, Իսրայելի պաշտպ...