ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Բարձաստիճան վեց պաշտոնյաներ հեռանում են
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ևս հայտնեց իր հրաժարականի մասին։
«Հարգելի քաղաքացիներ, Սիրելի հարկ վճարողներ,
Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում։
Վստահ եմ, որ կատարված աշխատանքը՝ թե՛ ավելի հասանելի ծառայություններ ապահովելու, թե՛ հարկային կարգապահությունն ամրապնդելու մասով, տվել է և կտա իր արդյունքները, երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի հարկ վճարելու կարևորությունը մեր պետության կայացման գործում։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս տարիների համատեղ աշխատանքի համար ՀՀ վարչապետին, Կառավարության անդամներին, ԱԺ բոլոր գործընկերներին, հարկ վճարողներին։
Առանձնահատուկ շնորհակալություն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին, վստահ եմ, որ կշարունակեք ՊԵԿ ինստիտուցիոնալ կայացման գործը, կամրապնդեք միջազգային համագործակցությունը, կոռուպցիոն երևույթներին հակազդման մեր ձեռնարկած քայլերը, կներդնեք հարկ վճարողներին սպասարկման նորանոր գործիքներ։
Շնորհակալ եմ կատարված աշխատանքի համար և մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ»,- նշվում է ուղերձում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հրաժարականի դիմում են ներկայացրել։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ևս հայտնել է իր հրաժարականի մասին։
Թեմային անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն՝ աղմկահարույց հրաժարականների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկվանից ներկայացվող հրաժարականներին։ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնել...
Հրաժարականների շարքը շարունակվում է․ ArmLur
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել: Այս մասին հայտնում է ArmLur-ը՝ նշելով, որ տ...
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Սանոսյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրաժարականի մասին լուրը ևս հաստատվեց։ «Հարգելի գո...
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Հաստատվեց նաև ՆԳ նախարարի հրաժարականի լուրը
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հաստատեց ՆԳՆ խոսնակ Նար...