Որտեղ ես լինեմ, բանան չպետք է լինի. շվեդ նախարար
Շվեդիայի գենդերային հավասարության հարցերով նախարար Պաուլինա Բրանդբերգն արգելում է բանան բերել այն միջոցառումներին, որոնց նա մասնակցում է. պատճառը «բանանաֆոբիան» է, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Գենդերային հավասարության հարցերով նախարար Պաուլինա Բրանդբերգը տառապում է «աշխարհի ամենատարօրինակ ֆոբիայով»՝ բանանի պատճառով... «Բանանաֆոբիան» ստիպում է Բրանդբերգի գործընկերներին քայլեր ձեռնարկել... Աշխատակիցները նախապես հոգ են տանում, որ նախարարի այցելության վայրերում բանան չլինի։ Նրանք պնդում են, որ սա ալերգիայի ծանր տեսակ է»,- ասվում է նյութում։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նախարարը սոցցանցերում ավելի վաղ խոստովանել է իր ֆոբիան։
Օրինակ՝ խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից առաջ նախարարի օգնականները խնդրել են այդ մրգերը հեռացնել տարածքից:
«Նախարարի ներկայության վայրերում բանան չպետք է լինի», - ասել են նրանք: