Սպանություն Երևանում. ՔՊ-ական պաշտոնյա է վնասվածք ստացել
Այսօր փողային հարցերի հետ կապված «ռազբորկա» և սպանություն է տեղի ունեցել Երևանի 17-րդ թաղամասում: Մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, որը հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է:
«Հրապարակ»-ի տեղեկություններով սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Վերջինս ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել: Մեր տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնում են Լյուդվիգ Գյուլնազարյանի ընկերոջը:
ՆԳՆ-ից հաստատեցին սպանության փաստը, սակայն այլ մանրամասներ չնշեցին: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ` սպանության և ապօրինի զենք զինամթերք կրելու հատկանիշներով։ Սպանության մասնակիցների շրջանակը պարզվում է:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի հոգևոր առաջնորդը կոմայի մեջ է. ԶԼՄ-ներ
Արտասահմանյան մի շարք աղբյուրներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի...
Աջափնյակում եղբայրը կրակել է եղբորը. մանրամասներ ՔԿ-ից
ՀՀ քնչական կոմիտեն հայտնում է, որ Երևանի Նազարբեկյան փողոցում սպանված տղամարդու վրա կրակել է նրա եղբայրը։ՔԿ-ի տեղեկությա...
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդներ են վերցրել
Այսօր ռեստորանի սեփականատերը պատանդներ է վերցրել Փարիզի Իսի-լե-Մուլինո արվարձանում գտնվող ռեստորանում: Այս մաս...
Մահացել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Մահացել է «Ադամանդե ձեռքը» ֆիլմից հայտնի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան, գրում է։ Աստղի մահվան մասին հայտնել է կինոքն...