Իրանի հոգևոր առաջնորդը կոմայի մեջ է. ԶԼՄ-ներ
Արտասահմանյան մի շարք աղբյուրներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, ով 85 տարեկան է, կոմայի մեջ է ընկել: Այս մասին հայտնում են սոցիալական ցանցերը և Haqqin պարբերականը:
Թեհրանում առայժմ ձեռնպահ են մնում երկրի գերագույն ղեկավարի առողջական վիճակի վերաբերյալ մեկնաբանություններից: Իրանի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն հաստատում և չեն հերքում տարածվող տեղեկությունները:
Խամենեիի առողջական վիճակն առաջին անգամ չէ, որ լուրերի առարկա է դառնում: Նախկինում նման հաղորդագրությունները բազմիցս հայտնվել են ԶԼՄ-ներում, սակայն դեպքերի մեծ մասը անհիմն է եղել:
Նշենք, որ երկրի ղեկավարության հնարավոր փոփոխությունները կարող են ազդել ինչպես Իրանի ներքին քաղաքականության, այնպես էլ գլոբալ հարցերում նրա դիրքորոշման վրա:
Նմանատիպ հոդվածներ
Սպանություն Երևանում. ՔՊ-ական պաշտոնյա է վնասվածք ստացել
Այսօր փողային հարցերի հետ կապված «ռազբորկա» և սպանություն է տեղի ունեցել Երևանի 17-րդ թաղամասում: Մահացածը Երևանի բնակիչ...
Բողոքի ակցիա Երևանում
Պատերազմի դեմ այսօր բողոքի ակցիա են անցկացվել նաև Երևանում, Վիլնյուսում, Լիսաբոնում և այլ քաղաքներում: Մինչ այդ հաղ...
Աջափնյակում եղբայրը կրակել է եղբորը. մանրամասներ ՔԿ-ից
ՀՀ քնչական կոմիտեն հայտնում է, որ Երևանի Նազարբեկյան փողոցում սպանված տղամարդու վրա կրակել է նրա եղբայրը։ՔԿ-ի տեղեկությա...
Փրկարարները խցանումից դուրս են բերել 103 տրանսպորտային միջոց
ՀՀ ՆԳն փրկարար ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 17-ին, ժամը 11:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգ...