ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայթյուն՝ Պակիստանում․ կան տասնյակ զոհեր և վիրավորներ
Այսօր առավոտյան պայթյուն է որոտացել Պակիստանի Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքի երկաթուղային կայարանում: Զոհվել է առնվազն 21 մարդ, ևս 30-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Geo հեռուստաալիքը:
«Նման է մահապարտի կողմից իրականացված պայթյունի, սակայն դեռ վաղ է հստակ ասել»,– հայտարարել է ոստիկանության ավագ տեսուչ Մոհամադ Բալոխը:
Պայթյունը տեղի է ունեցել կայարանում, երբ գնացքը պետք է ուղևորվեր Քվետայից Փեշավար: Քանի որ մի քանի տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, պայթյունի հետևանքով զոհերի թիվը կարող է աճել:
Ոստիկաններն ու անվտանգության ուժերը ժամանել են դեպքի վայր։ Հիվանդանոցներում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Բավրա գյուղի մոտ․ զգացվել է նաև ՀՀ-ում
Սույն թվականի նոյեմբերի 9-ին` տեղական ժամանակով ժամը 10:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. կա զոհ և վիրավորներ․ Ղազախստան
Ղազախստանի պաշտպանության նախարարությանը պատկանող ՄԻ-8 ուղղաթիռը երկրի արևմուտքում կոշտ վայրէջք է կատարել: Այս մասին հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեյրութում հրդեհվել է կայանատեղին, մեքենաներն ամբողջությամբ այրվում են
Բեյրութում այրվել է կայանատեղին, մի քանի մեքենա ամբողջությամբ այրվել է: Կրակը սկսել է տարածվել շենքերի վրա։ Իրավիճակը կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսպանիայում զոհերի թիվն աճում է
Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 207-ի և շարունակում է աճել: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար...