Երկրաշարժ՝ Բավրա գյուղի մոտ․ զգացվել է նաև ՀՀ-ում
Սույն թվականի նոյեմբերի 9-ին` տեղական ժամանակով ժամը 10:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․22⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2,3 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, Թավշուտ, Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հրացաններով կրակել են իրար վրա․ 2 անձ մահացել է, 4-ը՝ վիրավոր են
Նոյեմբերի 8-ին, ժամը 21-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար. կան տուժածներ, այդ թվում՝ երեխա
Նոյեմբերի 8-ին, ժամը 16:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի գ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր հրդեհ՝ ռեստորաններից մեկում․ այրվել է 7 տաղավար
Նոյեմբերի 10-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում գտնվող ռեստ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար․ կա զոհ և տուժածներ
Նոյեմբերի 4-ին, ժամը 09:35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվե...