ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսպանիայում զոհերի թիվն աճում է
Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 207-ի և շարունակում է աճել: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան Cadena Ser ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Վերջին տվյալներով, որ ես ունեմ, զոհերի թիվը 207 է», - ասել է նա՝ վկայակոչելով փորձագետներին, հավելելով, որ այդ թիվը դեռ կավելանա:
Ավելի վաղ հաղորդվել էր Վալենսիա ինքնավար համայնքում 202 զոհվածների մասին: ԶԼՄ-ների տվյալներով՝ առնվազն 250 մարդ համարվում է անհետ կորած։
Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ Է հայտարարել։
Վալենսիա, Կաստիլիա-Լա Մանչա և Անդալուսիա ինքնավար համայնքներին հորդառատ անձրևներ և ամպրոպներ են տեղացել այս շաբաթվա կեսերին: Առավել լուրջ իրավիճակ է ստեղծվել Վալենսիայում, այնտեղ հայտարարվել է վտանգի կարմիր, առավելագույն մակարդակ։
Տարերքը նաեւ լուրջ վնաս է հասցրել նահանգի ճանապարհային ենթակառուցվածքին, ինչի պատճառով ստիպված են եղել փակել ավելի քան 60 ճանապարհ: Հոկտեմբերի 30-ի դրությամբ 155 հազար տուն մնացել է առանց լույսի, երկու օր անց դրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 40 հազարի:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Բավրա գյուղի մոտ․ զգացվել է նաև ՀՀ-ում
Սույն թվականի նոյեմբերի 9-ին` տեղական ժամանակով ժամը 10:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայթյուն՝ Պակիստանում․ կան տասնյակ զոհեր և վիրավորներ
Այսօր առավոտյան պայթյուն է որոտացել Պակիստանի Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքի երկաթուղային կայարանում: Զոհվել է առնվազն...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպանել է կրոնական գործչին, ապա ինքնասպան եղել․ Իրան
Իրանում կրոնական գործիչ է սպանվել։ Տեղեկությունը տարածել է IRNA գործակալությունը։Այսօր Կազերունում ուրբաթօրյա նամազից հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. կա զոհ և վիրավորներ․ Ղազախստան
Ղազախստանի պաշտպանության նախարարությանը պատկանող ՄԻ-8 ուղղաթիռը երկրի արևմուտքում կոշտ վայրէջք է կատարել: Այս մասին հայտ...