ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար, որը վերածվել է հրդեհի․ 19–ամյա վարորդը մահացել է
Նոյեմբերի 1-ին, ժամը 23:01-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Նորավան թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Թ․ Ղ․ ծնված 2005 թ.) և «Moskvich» մակնիշների ավտոմեքենաները. ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։
Փրկարարները հոսանքազրկել են «Moskvich» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։24-ին, մարվել՝ 23:24-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։




Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Բավրա գյուղի մոտ․ զգացվել է նաև ՀՀ-ում
Սույն թվականի նոյեմբերի 9-ին` տեղական ժամանակով ժամը 10:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանո...
Նոր մանրամասներ՝ երիտասարդ ընտանիքի 3 անդամի մահվան պատճառ դարձած վթարից
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ավարտվել է 2024 թվականի հուլիսի 26-ին...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար․ կա զոհ և տուժածներ
Նոյեմբերի 4-ին, ժամը 09:35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվե...
Մեկ օրում երկու երկրաշարժ՝ Վրաստանում
Այսօր առավոտյան երկու երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևմուտքում։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն: 3,1 մագնիտու...