Հսկայական վնաս՝ Իսրայելին․ ինչ կարող է անել Իրանը
Իրանը, չնայած վերջերս իսրայելական հարվածին, պահպանում է իր հրթիռային ներուժը, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում Իսրայելի պաշտպանունակության համար: Այս մասին գրում է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին։
Նրանց տեղեկություններով՝ իրանական բալիստիկ հրթիռները կարող են մեծ վնաս հասցնել Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտներին՝ հրեական պետության հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը շրջանցելու դեպքում:
Պարբերականի փոխանցմամբ՝ իսրայելական հարձակման հետևանքով վնասվել են հակաօդային պաշտպանության համալիրներ, որոնք ծածկում են ռազմավարական նշանակություն ունեցող իրանական օբյեկտները: Ուստի Իսրայելին պատասխան հարված հասցնելիս Իսլամական Հանրապետությունը պետք է հաշվի առնի, որ կարող է բախվել հրեական պետության բանակի կոշտ պատասխանին, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքների կամ միջուկային օբյեկտների գնդակոծմանը, նշում է թերթը:
Հոկտեմբերի 1-ին Իրանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման, լիբանանյան շիա «Հըզբոլլահ» կազմակերպության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարության առանցքային անձանց սպանություններին: Իսրայելը խոստացել է պատասխանել հարձակմանը։
Հոկտեմբերի 26-ին Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել էր Իրանի տարածքում ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան բազմաթիվ շարունակական հարձակումների: Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի հայտարարության մեջ ասվում էր, որ հարձակման են ենթարկվել Իլամ, Թեհրան և Խուզեստան նահանգների ռազմական օբյեկտները, սակայն վնասը սահմանափակ է, իսկ ՀՕՊ համակարգերը հաջողությամբ հետ են մղել հիմնական հարվածը: Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն չորս իրանցի զինծառայող և մեկ խաղաղ բնակիչ:
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը Հայաստան է ուղարկել ԶՀՀ-ի առաջին մարտկոցը. ԶԼՄ
Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթային հրթիռային համալիրի առաջին մարտկոցը։ Այս մասին գրում է The New Indian Exp...
«Հզոր հարձակում» Իսրայելի վրա․ ինչ է սպասվում
Իրանը «համալիր պատասխան» է պատրաստում Իսրայելի հոկտեմբերի 26-ի հարվածին, որի ընթացքում գործի կդնի ավելի հզոր մարտագլխիկն...
Առաջին անգամ հարձակում՝ Չեչնիայում Պուտինի անվան հատուկ նշանակության ուժերի համալսարանի վրա
Չեչենական Գուդերմես քաղաքում ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի շենքի վրա հարձակում է եղել: Հարվածի հետևանք...
Տասնյակ հրթիռներ՝ Իսրայելի ուղղությամբ
Լիբանանից Իսրայելի ուղղությամբ երեսուն հրթիռ է արձակվել։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Հրթի...