Առաջին անգամ հարձակում՝ Չեչնիայում Պուտինի անվան հատուկ նշանակության ուժերի համալսարանի վրա
Չեչենական Գուդերմես քաղաքում ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի շենքի վրա հարձակում է եղել: Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների ծառայությունները: Բացի այդ, ժամանել են նաև իրավապահ մարմինները։
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը ևս հաղորդել է Չեչնիայում Պուտինի անվան հատուկ նշանակության ուժերի համալսարանի վրա հարձակման մասին։ Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով համալսարանի տարածքում այրվել է չգործող շենքի տանիքը:
Զոհեր եւ տուժածներ չկան: Հրդեհը մարվել է:
Համալսարանի աշխատանքը չի դադարեցվել, բոլոր ծառայություններն աշխատում են բնականոն ռեժիմով ։ Թե որքան է վնասվել շենքը, դեռ հայտնի չէ։ ԱԹՍ-ի հարձակումից հետո հաստատության պաշտոնական կադրեր դեռ չկան։ Ստուգումները և բոլոր հանգամանքների պարզումը շարունակվում են:
Նմանատիպ հոդվածներ
Տասնյակ հրթիռներ՝ Իսրայելի ուղղությամբ
Լիբանանից Իսրայելի ուղղությամբ երեսուն հրթիռ է արձակվել։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Հրթի...
Հնդկաստանը Հայաստան է ուղարկել ԶՀՀ-ի առաջին մարտկոցը. ԶԼՄ
Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթային հրթիռային համալիրի առաջին մարտկոցը։ Այս մասին գրում է The New Indian Exp...
Հսկայական վնաս՝ Իսրայելին․ ինչ կարող է անել Իրանը
Իրանը, չնայած վերջերս իսրայելական հարվածին, պահպանում է իր հրթիռային ներուժը, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում Իսրայել...
«Հզոր հարձակում» Իսրայելի վրա․ ինչ է սպասվում
Իրանը «համալիր պատասխան» է պատրաստում Իսրայելի հոկտեմբերի 26-ի հարվածին, որի ընթացքում գործի կդնի ավելի հզոր մարտագլխիկն...