Իսրայելն Իրանին հարվածելիս օգտագործել է այլ երկրի տարածքներ. Արաղչի
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելը, բացի Իրաքից, օգտագործել է նաև այլ երկրների օդային տարածքը Իսլամական Հանրապետության դեմ վերջին ավիահարվածների ժամանակ, գրում է ԻՌՆԱ-ն:
«Մինչ այս հարձակումը ես այցելել էի Իրաք: Ամենաբարձր մակարդակով իրաքցի պաշտոնյաները մեզ հավաստիացրել են, սակայն տեղեկություններ կան, որ իրաքյան տարածքն օգտագործվել է Թեհրանի դեմ Իսրայելի հարվածների ժամանակ», - ասել է Արաղչին:
Նա ընդգծել է, որ բացի Իրաքից, Իսրայելը շաբաթ օրվա հարձակման ժամանակ օգտագործել է նաև այլ երկրների օդային տարածքը։
«Իրանը կապի մեջ է այդ երկրների հետ», - ասել է Արաղչին՝ հավելելով, որ Իսլամական Հանրապետությունը այս կապակցությամբ հայց է ներկայացրել ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում։
Նմանատիպ հոդվածներ
Գերիների հարցով հանդիպում է սպասվում. Աբազյան
Առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ:«Ազատության» հարցին ի պատասխան...
ԳՇ պետը սահմանային իրավիճակի մասին
Ներկա դրությամբ այդպիսի վտանգներ, սպառնալիքներ չկան, որ Ադրբեջանը կարող է հարձակվել. Իրադրությունը գնահատվում է սահմաննե...
Երբ Իսրայելը հարվածի Իրանին, բոլորը կհասկանան. Գալանտ
Այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածի Իրանին, բոլորը կհասկանան, թե ինչպես և ինչի համար են երկրի ռազմական օդուժի զինծառայո...
Հեզբոլլահի առաջնորդը նշել է Իսրայելի հետ պատերազմի ավարտի պայմանը
«Պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Իսրայելը դադարեցնի իր ագրեսիան Լիբանանի դեմ, և միայն դրանից հետո մենք կհամաձա...