ԳՇ պետը սահմանային իրավիճակի մասին
Ներկա դրությամբ այդպիսի վտանգներ, սպառնալիքներ չկան, որ Ադրբեջանը կարող է հարձակվել. Իրադրությունը գնահատվում է սահմաններում հարաբերականորեն կայուն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:
«Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի վտանգ չկա»,- հայտարարեց նա:
Դիտարկմանը, որ երկրի քաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ COP29-ից հետո կարող է ռազմական էսկալացիա լինել, Ասրյանն արձագանքեց. «Դուք առաջիկա ասելով ինչ եք հասկանում: COP29-ից հետո կարող է լինել մեկ ամսի, երկու ամսի, 6-7 ամիս: Ողջամիտ ժամկետում ներկա դրությամբ Գլխավոր շտաբը չի գնահատում իրավիճակ, որ կարող է լինել պատերազմ: Արարատ Միրզոյանը գնահատում է ռազմաքաղաքական իրավիճակի հիման վրա, որը ոչ թե դիտարկում է 1-2 ամիս, այլ դիտրկում է ողջամիտ ժամկետ, որը կարող է գերազանցել 6 ամիսը, մեկ տարին»:
Նմանատիպ հոդվածներ
Գերիների հարցով հանդիպում է սպասվում. Աբազյան
Առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ:«Ազատության» հարցին ի պատասխան...
Իսրայելն Իրանին հարվածելիս օգտագործել է այլ երկրի տարածքներ. Արաղչի
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելը, բացի Իրաքից, օգտագործել է նաև այլ երկրների օդային տարածքը Իսլա...
Երբ Իսրայելը հարվածի Իրանին, բոլորը կհասկանան. Գալանտ
Այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածի Իրանին, բոլորը կհասկանան, թե ինչպես և ինչի համար են երկրի ռազմական օդուժի զինծառայո...
Հեզբոլլահի առաջնորդը նշել է Իսրայելի հետ պատերազմի ավարտի պայմանը
«Պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Իսրայելը դադարեցնի իր ագրեսիան Լիբանանի դեմ, և միայն դրանից հետո մենք կհամաձա...