Երբ Իսրայելը հարվածի Իրանին, բոլորը կհասկանան. Գալանտ
Այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածի Իրանին, բոլորը կհասկանան, թե ինչպես և ինչի համար են երկրի ռազմական օդուժի զինծառայողները մարզվել. այս մասին, Times of Israel-ի փոխանցմամբ, ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ «Հացերիմ» ավիաբազայում օդաչուների և մյուս զինծառայողների հետ հանդիպմանը:
«Բոլոր նրանք, ովքեր մեկ տարի առաջ երազում էին մեզ հաղթելու և մեզ վրա հարձակվելու համար, թանկ գին վճարեցին և այլևս այդ երազի մեջ չեն», - հավելել է նա:
Իսրայելն ամենաբարձր մակարդակով խոստացել է համարժեք պատասխան տալ Իրանի՝ հոկտեմբերի 1-ին իրականացրած զանգվածային հրթիռակոծմանը: Այն ժամանակ Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել էր ավելի քան 180 բալիստիկ հրթիռ:
Նմանատիպ հոդվածներ
ԳՇ պետը սահմանային իրավիճակի մասին
Ներկա դրությամբ այդպիսի վտանգներ, սպառնալիքներ չկան, որ Ադրբեջանը կարող է հարձակվել. Իրադրությունը գնահատվում է սահմաննե...
Գերիների հարցով հանդիպում է սպասվում. Աբազյան
Առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ:«Ազատության» հարցին ի պատասխան...
Իսրայելն Իրանին հարվածելիս օգտագործել է այլ երկրի տարածքներ. Արաղչի
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելը, բացի Իրաքից, օգտագործել է նաև այլ երկրների օդային տարածքը Իսլա...
Հեզբոլլահի առաջնորդը նշել է Իսրայելի հետ պատերազմի ավարտի պայմանը
«Պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Իսրայելը դադարեցնի իր ագրեսիան Լիբանանի դեմ, և միայն դրանից հետո մենք կհամաձա...