ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լինելու են գործողություններ ազգային հավաքականի հանդիպումների ժամանակ. ՖԱՖ-ի ուղերձը
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին FAF երկրպագուական շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ՀՖՖ-ի շենքի դիմաց վերահաստատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վերնախավի հրաժարականի պահանջը՝ ներկայացնելով FAF-ի և հայկական ֆան ակումբների հայտարարություն-ուղերձը:
«Մոտ 10 օր առաջ պահանջեցինք ՀՖՖ նախագահի հրաժարականը, տևական ժամանակ սպասել ենք հրաժարականի պահանջի պատասխանին։ Հեղափոխությունից հետո ձևավորվել էր մշակույթ, երբ հանրային պահանջի, երկրպագուների պահանջի դեպքում ձախողած ֆեդերացիան պետք է հեռանա։ Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։ Ցանկանում ենք հայտնել, որ այսուհետ լինելու են գործողություններ ազգային հավաքականի հանդիպումների ժամանակ»,- Amrsport-ի փոխանցմամբ բողոքի ակցիայի ժամանակ նշել է Ջանջոյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Փառահեղ» խայտառակություն. ինչու է լռում ՀՖՖ-ն
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրըկալվելիս 1:0 հաշվով...
Իսկ ո՞վ պետք է պաշտոնից հեռացնի ՀՖՖ նախագահին
Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Երևանում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո ՀՖՖ-ն պաշտոնանկ արեց...
ՀՖՖ-ի նախագահի հայտարարությունն իր հրաժարականի պահանջի վերաբերյալ
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրականության «ապտակը» Մելիքբեկյանին. նրա հեռացումն այլընտրանք չունի
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը հերթական խայտառակ պարտությունը կրեց, այս անգամ Ազգերի լիգայի խմբային փուլում «Հանրապետակ...