ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրականության «ապտակը» Մելիքբեկյանին. նրա հեռացումն այլընտրանք չունի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը հերթական խայտառակ պարտությունը կրեց, այս անգամ Ազգերի լիգայի խմբային փուլում «Հանրապետական» մարզդաշատում 0:1 հաշվով զիջելով Ֆարերյան կղզիների «գաճաճ» հավաքականին: Մոտ մեկ ամիս առաջ մեր հավաքականը Երևանում 0:2 հաշվով զիջել էր Հյուսիային Մակեդոնիային, որից հետո երկրպագուները պահանջեցին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:


Վերջինս փորձելով մեղմել իրավիճակը աշխատանքից ազատեց ազգային թիմի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին: Մելիքբեկյանը քավության նոխազ դարձնելով Պետրակովին երևի թե հույս ուներ, որ առաջիկա խաղում Հայաստանի հավաքականը դրական արդյունքի կհասնի և իր հրաժարականի պահանջը կմղվի երկրորդ պլան, բայց...: Ինչպես ընդունված է ասել իրականությունից փախչելն անհնարին է: Երեկ իրականությունը ցավոտ «ապտակ» հարցրեց ՀՖՖ նախագահին և նրա հեռացումն այլևս այնընտրանք չունի: Հայաստանի հավաքականը ցուցադրեց էլ ավելի անատամ և թույլ ֆուտբոլ:


Այսօր Հայաստանի հավաքականը կանգնած է Ազգերի լիգայում ամենացածր` D դիվիզիոն գահավիժաելու շեմին և այս ամենի մեղավորն ու պատասխանատուն ՀՖՖ-ի ղեկավարությունն է: Օրեր առաջ խայտառակ պարտություն էր կրել Հայաստանի Մ-19 հավաքականը Երևանում 0:4 հաշվով զիջելով Խորվաթիային: Բոլոր տարիքային հավաքականների խայտառակ պարտությունները կարելի է շարունակ թվարկել:


Դեռևս Ռուբեն Հայրապետյանի` Նեմեց Ռուբոյի օրոք ՀՖՖ-ում պաշտոն զբաղեցրած Մելիքբեկյանը, նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանը հողին են հավասարեցրել հայկական ֆուտբոլը: Ծայրահեղ ծանր իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ են կտրուկ` ռեանիմացիոն գործողություններ: Այս իրավիճակում անհրաժեշտ է նաև, որ հայկական ֆուտբոլը փրկելու դժվարին գործում իրենց դերակատարումն ունենան նաև իշխանությունները, ինչու չէ նաև պետության ղեկավար Փաշինյանը: Հայկական ֆուտբոլը պետք է ձերբազատվի խայտառակությունների դրոշակակիր դարձած ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարությունից: