«Փառահեղ» խայտառակություն. ինչու է լռում ՀՖՖ-ն
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրըկալվելիս 1:0 հաշվով զիջեց Ալբանիային:
Այսպիսով, ընտրական շրջափուլի 10 խաղում Հայաստանի հավաքականը չտանելով ոչ մի հաղթանակ, կրեց 8 պարտություն, գրանցեց 2 ոչ-ոքի և 2 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը: 10 խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականին հաջողեց խփել ընդամենը երկու գնդակ, բաց թողնելով 21-ը: Գրանցված արդյունքը կարելի է նկարագրել թերևս այսպես` «փառահեղ» խայտառակություն:
Օրեր առաջ, երբ Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլում 0:2 հաշվով զիջեց Հյուսիսային Մակեդոնիային, ֆուտբոլի ֆեդերացիան ահապաղ պաշտոնանկ արեց ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովին վերջինիս համարելով անհաջողության մեղավորն ու պատասխանատուն: Երիտասարդական հավաքականի խայտառակությունից հետո ՀՖՖ-ն լռում է:
Այս դեպքում երևի թե ավելի դժվար է մեղավոր գտնելը: Ցավոք, վերջին տարիներին խայտառակ պատկեր է Հայաստանի բոլոր տարիքային հավաքականում: Այս դեպքում մեղավորը և պատասխանատուն ոչ թե Պետրակովն ու մյուս մարզիչներն են, այլ ֆուտբոլային համակարգը, որը տանում է դեպի անդունդ:
Նմանատիպ հոդվածներ
Իսկ ո՞վ պետք է պաշտոնից հեռացնի ՀՖՖ նախագահին
Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Երևանում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո ՀՖՖ-ն պաշտոնանկ արեց...
Հանրահայտ մասնագետի հայ օգնականը ցանկանում է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը. Մելիքսեթյան
Ֆուտբոլային մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել Հայաստանի ազգային հավա...
Պետրակովը` Էդուարդ Սպերցյանի առողջական վիճակի մասին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը վաղը կայանալիք Ազգերի լիգայի խմբային փուլի Հյու...
Լուրջ կորուստ Հայաստանի ազգային հավաքականում
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Էդուարդ Սպերցյանը թեթև վնասվածքի պատճառով չի մասնակցի այսօր կայանալիք Ազգերի լիգայ...