Քանի մարդ է օգտվել Երևանի տրանսպորտի նոր վճարային համակարգից
Երևանի հասարակական տրանսպորտի նոր վճարային համակարգից մեկ ամսից ավելի ժամկետում օգտվել է 1 575 492 մարդ։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են քաղաքապետարանից` ներկայացնելով 2024 թվականի սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 17-ի տվյալները։
Նշվում է, որ այդ ժամանակահատվածում վաճառվել է 1 031 042 QR-կոդ` թղթե տարբերակով: 756 614 ուղևոր ուղեվարձը վճարել է Telcell Wallet-ի միջոցով, ևս 187 133 տոմս ձեռք է բերվել տերմինալով:
Քաղաքապետարանից նաև նշել են, որ անհնար է տարբերակել, թե գնված թղթե և առցանց տոմսերից քանիսն են օգտագործվել մետրոյում, քանի որ դրանք օգտագործվում են նաև այլ տրանսպորտային միջոցների վճարման համար։
Նմանատիպ հոդվածներ
Մեկ ամսվա անձրևը՝ մեկ օրում․ Սուրենյանը զգուշացնում է
Վաղը հանրապետության մի շարք շրջաններում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրե...
Ոստիկանությունից հայտարարություն են տարածել
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով։ «Հարգելի´ վարորդներ, հանրապետության որոշ...
Սկանդալ՝ դպրոցում․ ուսուցիչը ծեծել է, ասել, որ երեխան թուրք է, ինքն այդպիսի թուրքերի է սատկացրել
Այսօր Shamshyan.com էր զանգահարել Երևանի 34-ամյա բնակիչ, ով ներկայացրել է օրեր առաջ՝ հոկտեմբերի 11-ին, Երևանի Մուրացանի...
Քանի մարդ է Բեյրութից ՀՀ ժամանել՝ Իսրայել-Լիբանան հակամարտության պայմաններում
Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 20-ը Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ, Հայաստանից մեկնել՝ 470-ը։ Տեղե...