«Նոայի» հայցն ընդդեմ «Փյունիկի». վարույթն ընդունվել է
«Նոա» ՖԱ-ն դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և Էթիկայի կոմիտե՝ «Փյունիկ» ՖԱ-ի մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկարներ փակցնելու և պատանի ֆուտբոլիստների մուտքն այդ տարածք արգելելու վերաբերյալ։
Դիմումի մեջ ներառվել է նաև «Փյունիկ» ՖԱ-ի սեփականատիրոջ կողմից անչափահաս երեխաներին հարցազրույցի ժամանակ հրապարակային «դավաճան» կոչելու հանգամանքը:
ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեն վարույթ է ընդունել ակումբի դիմումը։
«Նոա» ՖԱ-ն ևս մեկ անգամ հայտնում է իր դիրքորոշումը՝ անընդունելի է անչափահաս ֆուտբոլիստների թիրախավորումը և երեխաների իրավունքների ոտնահարումը։ Ակումբը սպասում է կոշտ արձագանքի:
Նմանատիպ հոդվածներ
Մբապպեն` իրեն վերագրվող բռնաբարության մասին
Ֆրանսիական RMC Sport առցանց պարբերականը պնդում է, որ Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն Շվե...
Մեսսին իր կարիերայի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» աստղային հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է իր ապագայի մասին հարցին։ Այս մասի...
ՀՖՖ-ն արձագանքել է Բերեզովսկու՝ գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման մասին լուրերին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը «Матч ТВ»-ին ասել է, որ ֆեդերացիան չի ցանկանում...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Ինտերի» նվերը՝ Մխիթարյանին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ինտերի» կազմում անցկացրած 100-րդ հանդիպման առթիվ հոբելյանական խաղաշապիկ...