Մեսսին իր կարիերայի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» աստղային հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է իր ապագայի մասին հարցին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Տեղափոխությունը «Մայամի» չի նշանակում, որ ես շուտով պետք է ավարտեմ կարիերաս։ Ես կարող եմ խաղալ ևս մի քանի տարի։ Ես շարունակում եմ դեռ հաղթանակների քաղց զգալ այս տարիքում: Ընտանիքս ինձ շատ է աջակցում, ուստի ինձ չեն կարող կանգնեցնել»,- 37-ամյա արգենտինացու խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք, որ Մեսսին պաշտպանում է Մայամին ներկայացնող ակումբի գույները 2023 թվականի ամռանից։ Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա արգենտինացին ամերիկյան ակումբի կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Նմանատիպ հոդվածներ
Մբապպեն` իրեն վերագրվող բռնաբարության մասին
Ֆրանսիական RMC Sport առցանց պարբերականը պնդում է, որ Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն Շվե...
ՀՖՖ-ն արձագանքել է Բերեզովսկու՝ գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման մասին լուրերին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը «Матч ТВ»-ին ասել է, որ ֆեդերացիան չի ցանկանում...
«Նոայի» հայցն ընդդեմ «Փյունիկի». վարույթն ընդունվել է
«Նոա» ՖԱ-ն դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և Էթիկայի կոմիտե՝ «Փյունիկ» ՖԱ-ի մարզաբազայում թիմի նախկի...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Ինտերի» նվերը՝ Մխիթարյանին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ինտերի» կազմում անցկացրած 100-րդ հանդիպման առթիվ հոբելյանական խաղաշապիկ...