Արբաթ գյուղում ծագած խնդիրը լուծում ստացավ
Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչներն Auroranews-ին ահազանգել էին, որ մոտ երեք շաբաթ տրանսպորտը չի գործում: Մարդիկ ստիպված էին օգտվել տաքսու ծառայություններից: Տաքսու վարորդներն էլ օգտվելով առիթից բարձր սակագներ էին սահմանել որպես միակ և այլընտրանքային փոխադրամիջոց: Բնակիչների փոխանցմամբ, մինչ այդ գյուղում գործում էր «Գազել» տեսակի երթուղայինը, որն աշխատում էր ժամը մեկ հաճախականությամբ:
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Auroranews-ը կապ էր հաստատել Արարատի մարզպետարանի հետ, որտեղից հայտնեցին, որ ծանոթ են խնդրին և դիմել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Auroranews-ին նախարարությունից քիչ առաջ փոխանցեցին, որ Արբաթում տրանսպորտի հետ կապված եղել են որոշակի խնդիրներ, որոնք կարգավորվել են: Այսօրվանից գյուղի տրանսպորտն աշխատում է բնականոն ռեժիով:
Այսպիսով, Auroranews-ի ջանքերով քաղաքացիների բարձրացրած խնդիրը լուծում ստացավ: Ի դեպ հարգելի ընթերցողներ, քանի որ յուրաքանչյուր խնդդիր լուսաբանվւմէ նաև ձեր ահազանգերի միջոցով կարևոր իրադարձությունների հետ կապված լուսանկարներ տեսակադրեր ուղարկեք մեզ, մեկնաբանություններ թողեք, կիսվեք լուրերով:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` դպրոցականների նկատմամբ ենթադրաբար անառակաբարո գործողություններ կատարողի ինքնությունը
«Հրապարակին» հայտնի է դարձել, թե ով է թիվ 20 դպրոցում դպրոցականների նկատմամբ ենթադրաբար անառակաբարո գործողություններ կատ...
Վեդիի դպրոցում 2-րդ հարկից ընկած 10-ամյա աղջիկը մահացել է
Այսօր առավոտյան գիտակցության չգալով մահացել է սեպտեմբերի 19-ին Վեդիի դպրոցում ընկած և գանգուղեղի վնասվածք ստացած 10-ամյա...
Ով է թիվ 20 դպրոցի տնօրենի նոր պաշտոնակատարը
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Երևանի քաղաքապետի կողմից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Քրիստինե Դումանյանը...
Մալաթիա-Սեբաստիայում երեխայի առևանգման մասին տեղեկությունը հերքվում է
Վաղ առավոտից Auroranews-ը քաղաքացիներից ահազանգ է ստանում, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի մանկապա...