Մալաթիա-Սեբաստիայում երեխայի առևանգման մասին տեղեկությունը հերքվում է
Վաղ առավոտից Auroranews-ը քաղաքացիներից ահազանգ է ստանում, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի մանկապատեզներից մեկից փորձել են երկու երեխա առևանգել, որոնցից մեկին հաջողվել է փախուստի դիմել: Տեղեկությունը ճշտելու նպատակով Auroranews-ը կապ հաստատեց Հաղթանակ թաղամասում գտնվող թիվ 80 մսուր-մանկապատրեզի տնօրեն Հայարփի Խաչատրյանի հետ:
Վերջինս հերքեց շրջանառվող տեղեկությունը, վստահեցնելով նաև, որ Հաղթանակ թաղամասում գտնվող մյուս կրաթական հաստատություններում ևս երեխաների առևանգման դեպք չի արձանագրվել: Auroranews-ի հետ զրույցում տեղեկությունը հերքեին նաև Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանից, նշելով որ իրենց ենթակայության ներքո գտնվող մանկապատեզներում նման դեպք չի եղել:
Տեղեկությունը հերքեցին նաև թե ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից, թե վարչական շրջանի ոստիկանության բաժանմունքից: Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից «Auroranews»-ին հայտնեցին, որ առևանգման վերաբերյալ տեղեկություններ չունեն, տեղեկությունը հերքեցին նաև ԿԳՄՍ նախարարությունից:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ինչու են «Ռոսիա Մոլ»-ից տարհանվել քաղաքացիները
ՆԳՆ-ի լրատվական ծառայությունից Auroranews-ին հայտնեցին, որ ահազանգ է ստացվել «Ռոսի-Մոլ»-ում ռումբի առակայության մասին, ո...
Վեդիի դպրոցում 2-րդ հարկից ընկած 10-ամյա աղջիկը մահացել է
Այսօր առավոտյան գիտակցության չգալով մահացել է սեպտեմբերի 19-ին Վեդիի դպրոցում ընկած և գանգուղեղի վնասվածք ստացած 10-ամյա...
Քաղաքապետարանի որոշումը ցնցումների ենթարկված «փոսի» դպրոցի վերաբերյալ
«Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում սեպտեմբերի 6-ին արձանագրված ցնցումներից...
Սաշիկ Սարգսյանի և «Լիսկայի» որդիներն արդարացվել են. «Հրապարակ»
Կառավարական երրորդ մասնաշենքի մոտ դեռեւս 2 տարի առաջ տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների մասին հ...