Ինչ վնասներ է կրել Գազան պատերազմից ի վեր և որքան կարժենա վերականգնումը

ՄԱԿ-ի փլատակների կառավարման հարցերով աշխատանքային խումբը նախատեսում է Պաղեստինի իշխանությունների հետ համատեղ նախագիծ սկսել՝ Գազայի Խան Յունիս եւ Դեյր Էլ Բալահ քաղաքներում փլատակները մաքրելու համար: Գազայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) բաժանմունքի ղեկավար Ալեսանդրո Մրակիչը գնահատել է, որ անկլավից բոլոր փլատակները հանելը կարժենա մոտ 1,2 մլրդ դոլար:


ՄԱԿ-ի արբանյակային տվյալների համաձայն՝ Գազայում վնասվել կամ ավերվել է ավելի քան 163 հազար շենք՝ անկլավի բոլոր նախապատերազմական շինությունների երկու երրորդը։ Այդ շենքերի մոտ մեկ երրորդը բազմահարկ տներ էին։ Կազմակերպության գնահատականներով, Ընդհանուր առմամբ, Գազայում այժմ գտնվում է 42 մլն տոննա աղբ, որի մաքրումը կարող է տևել մինչև 14 տարի: Միևնույն ժամանակ, Մրակիչը Reuters-ի հետ զրույցում նշել է, որ բեկորների տակ գտնվում է մինչև 10 հազար անհայտ մարմին։ որոշ բեկորներ մեծ վտանգ են ներկայացնում, քանի որ դրանց տակ չպայթած ռումբեր են։


ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի տվյալներով՝ 2,3 մլն տոննա աղբը կարող է թունավոր լինել։ Այսպես, Գազայում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների զարգացման 1 մլն դեպք։


Հիվանդությունների պատճառ, մասնավորապես, կարող է դառնալ ասբեստի փոշին. դա շնչելու դեպքում կարող է քաղցկեղ առաջանալ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Բիսմա Աքբարը հայտարարել է, որ փոշին լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ այն կարող է աղտոտել ջուրը, հողը եւ հանգեցնել թոքերի հիվանդությունների:


Պատահարներ