ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելի 60 ավիահարված, այդ թվում՝ դպրոցի և մզկիթի վրա․ կան զոհեր և վիրավորներ
Գազայի հատվածի կենտրոնական մասում դպրոցի և մզկիթի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, առնվազն 93 մարդ վիրավորվել է, հայտնում է Al Jazeera-ն։
Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը վերջին մի քանի ժամվա ընթացքում ավելի քան 60 ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսային շրջաններին: Այս մասին հայտնել Է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դա տեղի է ունեցել Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման տարելիցից մեկ օր առաջ:
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել նաև Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հրամանատարական կենտրոններին Դեյր Էլ Բալախ քաղաքի շրջանում՝ Գազայի հատվածի կենտրոնական հատվածում: Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:
«Իսրայելի ՌՕՈՒ-ն ճշգրիտ հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին, որոնք գործում էին համալիրի հրամանատարական-վերահսկիչ կենտրոնում, որն ավելի վաղ ծառայում էր որպես «Իբն Ռուշդ» դպրոց Դեյր - Էլ-Բալախի շրջանում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ իսրայելական օդուժը նույն շրջանում խոցել է շուհադա Ալ-Աքսա մզկիթի հրամանատարական-վերահսկողական կենտրոնը:
«Այդ հրամանատարական-վերահսկողական կենտրոնները ՀԱՄԱՍ -ի ահաբեկիչների կողմից օգտագործվել են Իսրայելի պաշտպանության բանակի և Իսրայել պետության ուժերի դեմ ահաբեկչական հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար»,-հայտարարել է բանակի մամուլի ծառայությունը:

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեյրութն՝ իսրայելական օդային հարվածներից հետո
Բեյրութի հարավային արվարձանը՝ իսրայելական օդային հարվածներից հետո։Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Բեյրութի հարավայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարձակում՝ Կուրսկի ատոմակայանի վրա․ այնտեղ հրդեհ է բռնկվել
Ուկրաինացի գրոհայինները փորձել են հարձակվել Կուրսկի ԱԷԿ-ը Կուրչատովում։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։Նախն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռային հարված՝ Օդեսային․ զոհեր կան
Չորս մարդ Է զոհվել Օդեսային ռուսական հարվածի հետևանքով: Այս մասին հայտնել է Օդեսայի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 10 ԱԹՍ-ով հարձակում՝ ՌԴ նավթաբազաներից մեկի վրա
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը հայտնել է Ռովենկի քաղաքի նավթային բազայի վրա տասը անօդաչու թռչող սա...