Հակամարտություն, որը կընդգրկի ողջ տարածաշրջանը․ Կարմիր խաչը զգուշացնում է
Մերձավոր Արևելքում բռնության էսկալացիան սպառնում է հանգեցնել հակամարտության, որը կընդգրկի ողջ տարածաշրջանը։ Նման նախազգուշացումով է հանդես եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)։
«Մերձավոր Արևելքը անդունդի եզրին է. բռնության էսկալացիան սպառնում է վերածվել զինված հակամարտության, որը կարող է ամբողջությամբ հեղեղել այն», - ասվում է հաղորդագրության մեջ: ԿԽՄԿ-ն բոլոր կողմերին հիշեցրել է «միջազգային մարդասիրական իրավունքով իրենց պարտավորությունների մասին, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտները պաշտպանելու անհրաժեշտության մասին»:
«Ռիսկերը հսկայական են։ Եթե բռնության էսկալացիան շարունակվի, քաղաքացիական բնակչությանը կարող է հասցվել անասելի վնաս», - նշել Է Մերձավոր եւ Միջին Արեւելքում ԿԽՄԿ օպերատիվ գործունեության տարածաշրջանային վարչության տնօրեն Նիկոլաս ֆոն Արքսը:
Կոմիտեն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում զինված հակամարտությունից ամենաշատը տուժել են քաղաքացիական անձինք:
«Դրա օրինակ կարող են ծառայել Իսրայելում պատանդառումը և Գազայի հատվածում ներկայիս հումանիտար աղետը։ Իսկ այժմ մենք տեսնում ենք Լիբանանում զոհերի թվի եւ ավերածությունների ծավալների սարսափելի աճ», - հայտարարել Է ԿԽՄԿ-ն։ Նա բոլոր կողմերին կոչ է արել «զերծ մնալ բնակելի շրջաններում պայթուցիկ գործողության զենք կիրառելուց»: Մարդիկ, ովքեր ստիպված են լքել իրենց տները, պետք է հնարավորություն ունենան «անվտանգ հեռանալ և մարդասիրական օգնություն ստանալ»:
ԿԽՄԿ-ն աշխատում է Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի շարժման իր գործընկերների հետ՝ «տարածաշրջանում մեծացնելով գործունեության ծավալները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջապահական ծառայությունների աջակցությանը»: Սակայն «օգնության կարիքները շուտով կարող են այնքան մեծանալ, որ մարդասիրական կազմակերպություններն ի վիճակի չեն լինի բավարարել դրանք», - նշել են կազմակերպությունում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելի քան 300 հարված՝ Լիբանանին․ կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ
Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի առավոտյան հայտարարել է, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելի 60 ավիահարված, այդ թվում՝ դպրոցի և մզկիթի վրա․ կան զոհեր և վիրավորներ
Գազայի հատվածի կենտրոնական մասում դպրոցի և մզկիթի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, առնվազն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեյրութն՝ իսրայելական օդային հարվածներից հետո
Բեյրութի հարավային արվարձանը՝ իսրայելական օդային հարվածներից հետո։Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Բեյրութի հարավայ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Իրանի հրթիռային հարվածից իսրայելական բազայի վնասների կադրերը
Իրանի լայնածավալ հրթիռային գործողությունից հետո ԶԼՄ-ները հրապարակել են Իսրայելի Նովատիմ ավիաբազայի շենքերին հասցված վնաս...