ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոս Անջելեսում զինված անձն առևանգել է ավտոբուսն ու պատանդ վերցրել ուղևորներին
Զինված տղամարդը Լոս Անջելեսում ավտոբուս է առևանգել։ Քաղաքի ոստիկանությունից Fox News-ին հայտնել են, որ հանցագործը գնդակահարել է ավտոբուսի ուղեւորին։ Արդյունքում տղամարդուն հաջողվել է ձերբակալել։
Լոս Անջելեսում անհայտ անձը պատանդ է վերցրել ավտոբուսի ուղեւորներին, հայտնում են Newsweek ամսագիրը եւ The Telegraph թերթը:
Սեպտեմբերի 25-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցները հետապնդել են Լոս Անջելեսի կենտրոնում մեծ արագությամբ ընթացող ավտոբուսին։
Ավտոբուսը առեւանգած հանցագործը զինված է եղել, ոստիկանությունը նրա հետ փոխհրաձգության մեջ է մտել։ The Telegragh-ը գրել է, որ չարագործը պատանդ է վերցրել առնվազն մեկ մարդու, Newsweek-ը գրում է մի քանի պատանդների մասին:
Լոս Անջելեսի ոստիկանությունից Fox News հեռուստաալիքին ասել են, որ հանցագործը գնդակահարել է ավտոբուսի ուղևորին, այնուհետև առևանգել տրանսպորտային միջոցը, որից հետո ոստիկանությունը մեկ ժամից ավելի հետապնդել է նրան և արդյունքում ձերբակալել նրան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վթարվել է ջրատար՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով
Վեոլիա Ջրից տեղեկացնում են, որ քիչ առաջ վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի...
Կոմայի մեջ գտնվող 10-ամյա երեխայի հարազատները վթարի են ենթարկվել․ մանրամասներ
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապա...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն՝ Երևանի գազալցակայաններից մեկում․ կան տուժածներ
Auroranews-ն ահազանգ էր ստացել, որ պայթյուն է տեղի ունեցել Մալաթիա-Սեբսաստիա հատվածում դեպի Լենինգրադյան փողոց, գազալցակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանության բեռնատարը բախվել է բենզալցակայանին
AURORANEWS-ն ահազանգ է ստացել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում Ոստիկանության բեռնատարը բախվել է բենզալցակայանին։ Auroranew...