Կոմայի մեջ գտվող 10-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է․ ՔԿ–ն գործ է հարուցել
Հայտնել էինք, որ Արարատի մարզի Վեդիի դպրոցից 10-ամյա աղջիկ է հիվանդանոց տեղափոխվել, որն արդեն 6-րդ օրն է՝ կոմայի մեջ է։
ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ հաղորդում է ստացել, նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով։ Այս մասին Sputnik Արմենիային ասացին քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
ԶԼՄ տեղեկություններով` դպրոցից հիվանդանոց տեղախփոված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ սեպտեմբերի 19–ից 10-ամյա աղջնակը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։
Երեխան «Սուրբ Աստվածամայր» է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածք ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։
Ըստ shamshyan.com-ի՝ կոմայի մեջ գտնվող 10-ամյա երեխայի հարազատները վթարի են ենթարկվել։