Երթևեկության փոփոխություն է կատարվելու
Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ավտոճանապարհի «Գնթունիք» առևտրի կենտրոնի մոտ՝ Ավ. Իսահակյան փ.-Մ-3-Զ. Դարյան խաչմերուկից մինչև Մ. Մաշտոցի փ.-Մ-3 խաչմերուկ հատվածում, կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Փոփոխությունը կատարվում է միջպետական ճանապարհի խցանումներից խուսափելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։
Նշված հատվածում կայանումը թույլատրվելու է միայն թեթև մարդատար ավտոմոբիլների համար՝ ճանապարհին զուգահեռ։
Կայանումը կազմակերպելու նպատակով կատարվելու են համապատասխան գծանշումներ, և տեղադրվելու են ճանապարհային նշաններ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է 10-ամյա աղջկա կոմայի մեջ հայտնվելու պատճառը
Հայտնել էինք, որ առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզի դպրոցներից մեկում։ 10-ամյա աղջիկն արդեն 6 օր է, գտնվում...
Դպրոցի տնօրենը մանրամասնում է կոմայում հայտնված 10-ամյա աղջկա մասին
Արդեն 5–րդ օրը կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը ամենայն հավանականությամբ ընկել է աստիճանահարթակից` անզգուշության արդյուն...
Երթևեկության կանոնների փոփոխություն՝ Երևանում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման...