Կդադարեցվի գազամատակարարումը. հասցեններ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 09:30-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի 7-րդ փողոցի, հարակից թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։


Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի, Շահումյան, Գայի, Հովսեփյան փողոցների, հարակից տարածքների գազասպառողների, Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարանի, «Գոշ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սուրեն Աղաջանյան», «Այվազ Թամրազյան» ԱՁ-ների գազամատակարարումը։

Քաղաքականություն