Որն է ՌԴ-ում համադասարանցիների վրա դպրոցականի հարձակման հնարավոր պատճառը

Չելյաբինսկում դպրոցականի՝ համադասարանցիների վրա հարձակման նախնական պատճառը վրեժխնդրությունն է։ Այս մասին գրում է Mash տելեգրամյան ալիքը։


Լրատվամիջոցի տվյալներով՝ տղան որոշել է հաշվեհարդար տեսնել դասընկերուհու հետ, որը հանգստյան օրերին նրան դիմահարդարել է, իսկ մնացած երեխաները ծիծաղել են դրա վրա։


Արդյունքում 13-ամյա դպրոցականը վիրավորվել է և ծրագիր մշակել. այսօր առավոտյան նա դպրոց է տարել դանակ, մուրճ և օդամղիչ ատրճանակ: Ենթադրվում է, որ տղան հարվածել է հենց աղջկա գլխին։ Աղջիկը հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում է. նրա կյանքի համար պայքարում են բժիշկները:


Բացի դեռահասի «թիրախից», տուժել են ևս երկու երեխա և կենսաբանության ուսուցչուհի։ Հարձակվողը նույնպես տուժել է, այժմ նա նյարդահոգեբուժական հիվանդանոցում է։


Միջադեպը տեղի է ունեցել թիվ 68 ուղղիչ դպրոցում։ Աղբյուրի տեղեկություններով՝ 13-ամյա տղան դպրոց է բերել մուրճը և պարապմունքների ժամանակ հարձակվել երեխաների և ուսուցիչների վրա: Երեխային ձերբակալել են։



Քաղաքականություն