Պատահարներ Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավերիչ ջրհեղեղ Լեհաստանում

Lilit A. 1 րոպե 277 դիտում

Լեհաստանի հարավում հորդառատ անձրեւների պատճառով ավերիչ ջրհեղեղ է տեղի ունեցել։


Կլոձիկում գետը դուրս է եկել ափերից, և քաղաքապետը որոշել է փակել քաղաքի մուտքերը։


Սիլեզսկի շրջանում որոշ ճանապարհներ հեղեղվել են դժվարություններ ստեղծելով երթեւեկության համար։


Պրուդնիկի քաղաքապետը բնակիչներին կոչ է արել տարհանվել՝ ասելով, որ «Ավելի լավ է գույքը կորցնել, քան կյանքը։ Մի քանի հարյուր մարդ արդեն տարհանվել է, և, հավանաբար, լրացուցիչ տարհանման կարիք կլինի: Փրկարարական աշխատանքներում ներգրավված է 4 հազար զինվորական։



Կենտրոնական Եվրոպայում խոշոր ջրհեղեղները կազդեն նաեւ Չեխիայի, Արևելյան Գերմանիայի և տարածաշրջանի այլ երկրների վրա: Ջրհեղեղներ են սպասվում Պրահայում, Վրոցլավում և Դրեզդենում։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250