Որքա՞ն ադրբեջանական վառելիք է ներմուծում Հայաստանը. FIP
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 21-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է․ «Այսօր Հայաստանը Ադրբեջանից ստանում է և՛ դիզելային վառելիք, և՛ բենզին։ Սա նշանակալի ներդրում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»։
Նա նաև նշել է, որ մատակարարումները նշանակալի ներդրում են հատկապես «նավթամթերքի արտահանման և ներմուծման ներկայիս դժվարությունների պայմաններում»։
Երախտագիտություն հայտնելով Գերմանիային՝ խաղաղության գործընթացին աջակցելու համար՝ Ալիևը նշել է, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունները կարգավորվում են, իսկ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու Վաշինգտոնում համատեղ հռչակագրի ստորագրումը վերջ են դրել ավելի քան 30-ամյա հակամարտությանը։
2026 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանի մասնաբաժինը բենզինի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է շուրջ 5%, իսկ դիզելային վառելիքի դեպքում՝ շուրջ 16%։
Ադրբեջանից Հայաստան բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումները սկսվել են 2025 թվականի տարեվերջին։ Ուստի ուսումնասիրության համար հիմք ենք ընդունել 2025 թվականի տարեկան և 2026 թվականի հասանելի ամենաթարմ՝ առաջին եռամսյակի պաշտոնական վիճակագրական տվյալները։
Հայաստանի պետական եկամուտների պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականին հանրապետություն է ներմուծվել շուրջ 220 հազար տոննա ավտոմոբիլային բենզին՝ 207 մլն 838 հզր ԱՄՆ դոլար արժողությամբ։
Ադրբեջանից Հայաստան ներմուծման ծավալը կազմել է 1215 տոննա՝ արժեքը՝ 873.4 հզր ԱՄՆ դոլար:
Նախորդ տարի Հայաստանի համար բենզինի հիմնական մատակարարները եղել են Ռումինիան, Եգիպտոսը և Ռուսաստանի Դաշնությունը, որոնք միասին ապահովել են ներկրվող բենզինի շուրջ 82%-ը:
2026 թվականի առաջին եռամսյակի օպերատիվ տվյալներով՝ Հայաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ 69.2 մլն լիտր ավտոմոբիլային բենզին, որի մաքսային արժեքը կազմել է 45 մլն 266 հազար ԱՄՆ դոլար։
Այս ժամանակահատվածում մատակարարումների աշխարհագրությունը նկատելիորեն փոխվել է։ Բենզինի ներմուծման ծավալով առաջատար երեք երկրներն են Բուլղարիան, Ռումինիան և Բելգիան, որոնք միասին ապահովել են ընդհանուր ծավալի շուրջ 73.5%-ը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա 2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել 3.6 մլն լիտր բենզին՝ շուրջ 2 մլն 45 հազար դոլար մաքսային արժեքով։ Դա կազմել է Հայաստան ներմուծված բենզինի ընդհանուր ծավալի 5.2%-ը։
Ադրբեջանը բենզին մատակարարող ինը երկրների շարքում զբաղեցրել է վեցերորդ տեղը։
2026 թվականի առաջին եռամսյակի օպերատիվ տվյալներով՝ Հայաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ 34.7 հազար տոննա դիզելային վառելիք, որի մաքսային արժեքը կազմել է շուրջ 29.6 մլն ԱՄՆ դոլար։
Ադրբեջանից ներմուծվել է 5.4 հազար տոննա՝ շուրջ 4.3 մլն դոլար մաքսային արժեքով։ Դա կազմել է Հայաստան ներմուծված դիզելային վառելիքի ընդհանուր ծավալի 15.6%-ը։
Այս ցուցանիշով Ադրբեջանը մատակարար վեց երկրների շարքում զբաղեցրել է երրորդ տեղը՝ զիջելով Ռուսաստանին և Իսրայելին։
2025 թվականին ադրբեջանական բենզինի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է ընդամենը 0.6%, իսկ դիզելային վառելիքի ներմուծում չի արձանագրվել։ 2026 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանի մասնաբաժինը մեծացել է՝ բենզինի դեպքում հասնելով 5.2%-ի, իսկ դիզելային վառելիքի դեպքում՝ 15.6%-ի։
Այս տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը դարձել է Հայաստանի վառելիքի մատակարարներից մեկը, ընդ որում՝ դիզելային վառելիքի մատակարարումների մեջ նրա մասնաբաժինն արդեն իսկ ակնհայտ է։2025 թվականին ադրբեջանական բենզինի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է ընդամենը 0.6%, իսկ դիզելային վառելիքի ներմուծում չի արձանագրվել։ 2026 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանի մասնաբաժինը մեծացել է՝ բենզինի դեպքում հասնելով 5.2%-ի, իսկ դիզելային վառելիքի դեպքում՝ 15.6%-ի։
Այս տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը դարձել է Հայաստանի վառելիքի մատակարարներից մեկը, ընդ որում՝ դիզելային վառելիքի մատակարարումների մեջ նրա մասնաբաժինն արդեն իսկ ակնհայտ է։
Մանրամասները Fip.am-ում:
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...