Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով արդեն ավելի քան 42 հազար հեկտար տարածք է այրվել
Ֆրանսիայում հուլիսի կեսի դրությամբ անտառային հրդեհների հետևանքով այրվել է ավելի քան 42 հազար հեկտար տարածք, ինչը վերջին 20 տարվա ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին հայտնում է Figaro-ն՝ հղում անելով Եվրամիության EFFIS արբանյակային համակարգի տվյալներին։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022 թվականին։ 2026 թվականի հրդեհներից տուժած տարածքն արդեն զգալիորեն գերազանցում է ամբողջ 2025 թվականի ցուցանիշը։
Ամենախոշոր հրդեհներից մեկը բռնկվել է Ֆրանսիայի հարավարևմուտքում՝ Ժիրոնդ դեպարտամենտում, որտեղ տարհանվել է շուրջ 20 հազար մարդ։ Հրդեհի տարածքը մոտենում է 5 հազար հեկտարի։ Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը եղել է սոճու անտառներում աշխատող թփահատ մեքենան։
Մեկ այլ խոշոր հրդեհ Լանդ դեպարտամենտում հասել է Բիսկարոս քաղաքի ծայրամասերին, ինչի հետևանքով տարհանվել է մոտ 9 հազար բնակիչ։
EFFIS համակարգը, որն օգտագործում է արբանյակային պատկերներ այրված տարածքները գրանցելու համար, հաշվառում է միայն 30 հեկտար և ավելի մակերեսով հրդեհները։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ Վարշավայում․ Ford-ի ավտոսրահն ամբողջությամբ այրվել է
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հուլիսի 23-ի առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել՝ ընդգրկելով Ford ավտոսրահի և ավտոսպասարկմա...
Վաղարշյան փողոցի կրակոցների և ծեծկռտուքի գործով 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՀՀ ՔԿ
Հուլիսի 12-ին Երևանի Վաղարշյան փողոցի բակում վիճաբանություն, կրակոցներ և վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթ...
Զինծառայողին անզգուշությամբ մահվան հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են. ՔԿ
Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները...
Դանակով հարձակվել են զբոսաշրջիկների վրա․ վիրավորվել է երկու մարդ Ակրոպոլիսի մոտ
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում՝ Ակրոպոլիսի հնագիտական համալիրի մուտքի մոտ, դանակով զինված տղամարդը հարձակվել է հույն և ա...