Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը:
Նախնական գնահատմամբ՝ որմնանկարը թվագրվում է մ.թ.ա. VII դարի երկրորդ կեսով կամ VI դարի սկզբով։
Հայ-ֆրանսիական պեղումները ղեկավարում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հնագետ Կարեն Ազատյանը և Ֆրանսիայի մշակույթի նախարարության Իլ դը Ֆրանսի տարածաշրջանային հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամը։ Արշավախումբը ձևավորվել է «Էրեբունի» արգելոց-թանգարանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարության հնագիտական ծառայության համագործակցության շրջանակում։
Էրեբունի քաղաք-ամրոցը հիմնադրել է Ուրարտուի արքա Արգիշտի Ա-ն՝ մ.թ.ա. մոտ 782 թվականին։ Այն, Արգիշտիխինիլիի (ներկայիս Արմավիր) և Թեյշեբայի (Կարմիր բլուր) հետ միասին, Արարատյան դաշտավայրում ուրարտական պետության երեք գլխավոր ամրոցներից էր։ Դրանց կառուցումը նպատակ ուներ ամրապնդել Ուրարտուի իշխանությունը հյուսիսում, վերահսկել Արարատյան դաշտը և կենտրոնացնել տարածաշրջանի տնտեսական ռեսուրսները։
Էրեբունիի նորագույն շրջանի ուսումնասիրությունները սկսվել են 1879 թվականին, երբ Չոլմաքչի գյուղի բնակիչ Պ. Տեր-Ավետիսովը Արին բերդի ստորոտում հայտնաբերել էր սեպագիր արձանագրությամբ բազալտե քար։ 1894 թվականին Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության անդամ Ալեքսեյ Իվանովսկին ձեռք է բերել այդ քարը և հետախուզական ուսումնասիրություններ իրականացրել Արին բերդում՝ փաստագրելով տեսանելի կառույցները։ Երկու տարի անց՝ 1896 թվականին, ուրարտական սեպագրերի հետազոտող Միխայիլ Նիկոլսկին հրապարակել է արձանագրության տեքստը, որտեղ հիշատակվում էր Արգիշտի Մենուայորդու հիմնադրած Էրեբունի ամրոցը։
Էրեբունիի լայնածավալ հնագիտական պեղումները մեկնարկել են 1950-ականների սկզբին։ Աշխատանքները ղեկավարել է ճարտարապետ և հնագետ Կոստանդին Հովհաննիսյանը, իսկ գիտական խորհրդատուն եղել է ուրարտագետ Բորիս Պիոտրովսկին։ 1952 թվականից պեղումներին միացել է նաև Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի արշավախումբը։ Խորհրդային տարիներին տարբեր արշավախմբերի մասնակցությամբ պեղումները շարունակվել են մինչև 1975 թվականը։
Նմանատիպ հոդվածներ
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարա...
Ատեստավորում անցած ոստիկանության ծառայողները կստանան մինչև 560 հազար դրամ հավելավճար
Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում չզեկուցվող հարցերով կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորմա...
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին: Այս մասին հ...