ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրթիռային հարված` Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի տարածքին. կան զոհեր
Ռուսական զինված ուժերը հուլիսի 24-ի ցերեկային ժամերին հրթիռային հարձակում են իրականացրել Կիևի և մայրաքաղաքային մարզի ուղղությամբ։
«УНИАН»-ը, հիմնվելով մոնիթորինգային նախագծերի տվյալների վրա, տեղեկացնում է, որ Ուկրաինայի մայրաքաղաքի կողմ է արձակվել շուրջ 10 «Ցիրկոն» տեսակի հրթիռ։ Ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտպանական արտադրանք թողարկող «First Contact» ընկերության հիմնադիր Վալերի Բորովիկին, հայտնում են, որ հարվածն ուղղված է եղել Կիևի մարզի Բուչայի շրջանում գտնվող զորավարժարանին, որտեղ անցկացվում էր սպառազինությունների ցուցահանդես։ Բորովիկը նշել է զոհերի և տուժածների առկայության մասին՝ առանց մանրամասն տվյալներ փոխանցելու։ «Зеркало недели» պարբերականի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել են «ուկրաինական պաշտպանական արդյունաբերության» ներկայացուցիչներ, իսկ անցկացման վայրը եղել է գաղտնիացված։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր էջում գրել է Կիևի մարզում իրականացվող փրկարարական աշխատանքների մասին՝ հայտնելով, որ ռուսական հարվածի հետևանքով զոհվել է 10 մարդ, ինչպես նաև 100 վիրավոր ՝ չհստակեցնելով այլ մանրամասներ։ Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուսլան Օլիյնիկի փոխանցմամբ՝ ըստ նախնական տվյալների, թիրախավորվել է «մասնավոր զորավարժարանը, որտեղ անցկացվում էր միջոցառում», կան զոհեր ու վիրավորներ, իսկ դեպքի մանրամասները ներկայումս պարզվում են։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Telegram-ում հայտնել է քաղաքում հայտարարված հրթիռային վտանգի մասին և բնակիչներին հորդորել մնալ ապաստարաններում։ Հարվածի հետևանքների վերաբերյալ տվյալներ քաղաքապետը նյութի հրապարակման պահին չի փոխանցել։
«РБК-Украина»-ն նշում է, որ ռուսական կողմը Կիևին հրթիռներով և անօդաչու սարքերով առավել հաճախ հարվածում է գիշերը, այլ ոչ թե ցերեկը։ Հղում անելով վերլուծաբաններին՝ պարբերականը գրում է, որ դա կարող է լինել «քաղաքական ազդանշան», տեխնիկական պատճառներով հետաձգված հարձակում կամ հաջորդ գիշերային հարվածից առաջ ՀՕՊ հրթիռների պաշարները սպառելու փորձ։
Նմանատիպ հոդվածներ
Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների մի մա...
Կիևի հարվածը ցույց տվեց Ռուսաստանի նոր հնարավորությունները. Military Watch
Կիևում ռազմական թիրախներին հասցված ռուսական զանգվածային հարվածը վկայում է բարձր ճշգրտության զենքի կիրառման հարցում Մոսկվ...
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք թույլ են տալիս Վաշինգտոնի...
Կիևն արձագանքել է Բաքվում կայացած Ռուսաստանի և Գերմանիայի միջև գաղտնի բանակցություններին
Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների միջև անցկացված գաղտնի...








