Ուկրաինայի պատերազմն առանց Ռուսաստանի օգտին զիջումների չի ավարտվի. Մասկ
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմը կավարտվի միայն այն դեպքում, եթե Արևմուտքը գնա որոշակի զիջումների Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին նա ասել է The Economist-ին տված հարցազրույցում։
«Ես վաղուց եմ հանդես գալիս խաղաղության օգտին։ Մի քանի տարի առաջ գրել էի, որ այստեղ իսկապես անհրաժեշտ են որոշ զիջումներ Ռուսաստանի նկատմամբ։ Դա չի նշանակում, որ ես Ռուսաստանի կողմն եմ, պարզապես պրագմատիկ մոտեցում էի ցուցաբերում․ հակառակ դեպքում մարդիկ տարիներ շարունակ կշարունակեն զոհվել՝ ոչնչի չհասնելով։ Եվ հենց դա էլ տեղի ունեցավ»,- ասել է Մասկը։
Նա նաև քննադատել է, իր բնորոշմամբ, «նրբաճաշակ» դիվանագետներին, որոնք, ըստ նրա, շքեղ պայմաններում քննարկում են, թե Ռուսաստանը ինչպես պետք է հեռանա գրավված տարածքներից, մինչդեռ ռազմաճակատում մարդիկ շարունակում են զոհվել։
Մասկը նշել է, որ հույս ունի՝ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել խաղաղության համաձայնագրի։
Միաժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպմանը հայտարարել է, որ անընդունելի է Ուկրաինային զենքի մատակարարումների շարունակումը։ Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է հակամարտության դիվանագիտական կարգավորմանը և հավատարիմ է մնում Անքորիջի գագաթնաժողովում ամերիկյան կողմի ներկայացրած առաջարկներին։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...