ՌԴ-ն կոչ է արել շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները Պարսից ծոցում
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում, անցկացրել են երկկողմ հանդիպում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Պարսից ծոցում ընթացող լարվածության սրացումն ու դրա հետևանքով խաղաղ կարգավորման հեռանկարների վատթարացումը։
«Ռուսական կողմը կարևորել է հնարավորինս շուտ կայուն պայմանավորվածությունների ձեռքբերումը ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով՝ տարածաշրջանում կայունությունը, անվտանգությունն ու ազատ նավարկությունը վերականգնելու շահերից ելնելով», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում նախարարները նաև քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...