«Առինջ մոլի» աշխատակիցները ստորագրահավաք են սկսել. պահանջում են վերաբացել կապարակնքված տաղավարները
«Առինջ մոլի» աշխատակիցներն այսօր ստորագրահավաք են սկսել՝ իրենց աշխատանքային իրավունքները վերականգնելու պահանջով։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
«Այսօր ոչինչ չենք արել, նույնիսկ մոլում չեմ։ Ստորագրահավաք ենք նախաձեռնել, մի քանի մարդ էլ գնացել է Քննչական կոմիտե։ Դեռ չգիտենք ինչ պատասխան են տվել»,-ասել է աշխատակիցներից մեկը։
Հիշեցնենք՝ երեկ «Առինջ մոլի» աշխատակիցները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում, քանի որ իրավապահների կողմից կապարակնքվել էին իրենց տաղավարները և խաթարվել էր աշխատանքի բնկանոն հունը։
Աշխատակիցը նշեց, ստորագրահավաքի նպատակը կապարակնքված տաղավարների վերաբացումն է։ «Դրա համար ենք հավաքում, որ հարցին լուծում տան, որովհետև չենք ուզում, որ փակվի, չենք ուզում մեր խանութները լքենք։ Մենք ուզում ենք մեր խանութներում աշխատենք», - ասել է նա` ընդգծելով, որ կաթվածակար է լինում թե՛ գործատուների աշխատանքը, թե աշխատողների կարգավիճակը։
Նշենք, որ «Առինջ» մոլի սեփականատերը գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, որը կալանքի տակ է գտնվում։ Նրան պատկանող ընկերությունների դռները կապարակնքված են, իսկ ընկերությունների աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնված։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...