Յուրգեն Կլոպը վերադառնում է մեծ ֆուտբոլ. պաշտոնական
Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Բերնդ Նոյենդորֆը հայտնել է, որ 59-ամյա մասնագետի հետ պայմանագիրն ուժի մեջ կմտնի օգոստոսի 15-ից և կգործի մինչև 2030 թվականի աշխարհի առաջնության ավարտը։
«Մենք նրան տեսնում ենք որպես էներգիայով լի և այս աշխատանքի հանդեպ մեծ ցանկություն ունեցող մարդու։ Նա հիանալի մոտիվատոր է, մարդ, որն ավելի լավն է դարձնում թիմերն ու ֆուտբոլիստներին»,- ասել է Նոյենդորֆը Կլոպի շնորհանդեսի ժամանակ։
Գերմանական ֆուտբոլի ղեկավար մարմնում ևս մեկ առանցքային նշանակում է տեղի ունեցել. Աշխարհի 2014 թվականի չեմպիոն Պեր Մերտեզակերը նշանակվել է կազմակերպության մարզական տնօրեն՝ փոխարինելով Անդրեաս Ռետիգին։
«Մենք Մերտեզակերի հետ բանակցում էինք արդեն մեկուկես տարի։ Երբ նման թափուր պաշտոն է առաջանում, Պերը շատ հետաքրքիր թեկնածու է դառնում։ Նա ազդանշան տվեց, որ պատրաստ է ստանձնել այդ դերը»,- նշել է DFB-ի նախագահը՝ հավելելով, որ Մերտեզակերի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա տարեվերջին։
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի նախորդ ակումբը անգլիական «Լիվերպուլն» էր, որը նա գլխավորել է 2015-ից մինչև 2024 թվականը։ Մինչ այդ նա հաջողությամբ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում» և «Մայնցում»։