ԵՄ-ն ԱՄՆ-ից պարզաբանումներ կպահանջի նոր մաքսատուրքերի վերաբերյալ
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերը լիովին անսպասելի էին ԵՄ-ի համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակը հայտարարել է, որ Վաշինգտոնը 60 առևտրային գործընկերների նկատմամբ սահմանում է 10%-ից մինչև 12,5% մաքսատուրքեր՝ կախված այն հանգամանքից, թե տվյալ երկրներում օրենսդրորեն արգելվա՞ծ է, արդյոք, հարկադիր աշխատանքի միջոցով արտադրված ապրանքների ներմուծումը։
Կալասի խոսքով՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն նախկինում ձեռք էին բերել առևտրային համաձայնություն, և եվրոպական կողմը կատարել է իր պարտավորությունները։
«Մենք գործարք ունեինք Ամերիկայի հետ, և մենք այն պահպանել ենք։ Այդ պատճառով այդ պայմանավորվածության չկատարումը մեզ համար տհաճ անակնկալ էր»,- ասել է նա։
Կալասը նշել է, որ Բրյուսելը Սպիտակ տնից պաշտոնական պարզաբանումներ կպահանջի նոր մաքսատուրքերի վերաբերյալ։ Նա նաև անհիմն է որակել այն պնդումները, թե ԵՄ օրենսդրությունն ունի թերություններ հարկադիր աշխատանքի կանխարգելման ոլորտում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնն ու Բրյուսելը հայտարարել էին առևտրի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ձեռքբերման մասին, որի համաձայն Եվրամիությունը պետք է վերացներ ԱՄՆ-ից ներմուծվող բոլոր արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը, իսկ ԱՄՆ-ը պահպաներ 15% մաքսատուրքը ԵՄ-ից ներմուծվող ապրանքների մեծ մասի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...