12:00 Լուրերը մեկ տողով. Զգուշացում ՆԳՆ-ից, ռեկորդային հրդեհներ և փրկված արագիլ․
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•ՆԳՆ-ն զգուշացնում է քաղաքացիներին Ճանապարհային Ոստիկանության անունից ուղարկվող կեղծ և ֆինանսական խարդախության նպատակ հետապնդող հաղորդագրությունների մասին:
•ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կրկին ներկայացրել են ՊԵԿ քննչական վարչություն;
•Իլոն Մասկը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար Արևմուտքը ստիպված է որոշակի զիջումների գնալ Ռուսաստանին:
•Վլադիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունների բարելավման բեկումնային պահ է համարել 2025 թվականին Վատիկանում կայացած առանձնազրույցը:
•Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածներին աջակցող ցանկացած երկիր կդիտարկվի որպես ռազմական թիրախ:
•Ֆրանսիայում անտառային հրդեհներից այրվել է 42 հազար հեկտար տարածք՝ գրանցելով վերջին երկու տասնամյակի ռեկորդային ցուցանիշ:
•Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները, ինչպես նաև Ստեփանծմինդա-Լարս միջանցքը, բաց են տրանսպորտային միջոցների համար:
•Փրկարարները Ջաջուռ բնակավայրում օգնություն են ցուցաբերել բնից ընկած արագիլի ձագին և տեղափոխել հատուկ հիմնադրամ:
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Վարչապետի հետ վիճած կնոջ աշխատանքից ազատումը, ողբերգություն հիվանդանոցում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ TRIPP երթուղում սահմանային և մաքսային...
16:00 Լուրերը մեկ տողով. Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. ռազմական բախումների վտանգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանում ընտրակաշառք տալու կասկածանքով կալանավորվել են կուսակցական պատգա...
15:00 Լուրերը մեկ տողով. «0»-ներով համարանիշերի նոր գները. Ռուսաստանում կործանված կործանիչ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հուլիսի 23-ից ուժի մեջ է մտել ՆԳ նախարարի հրամանը, որով «0» թվերով և կրկնվո...
20:00 Լուրերը մեկ տողով. Ծայրահեղ շոգի զգուշացում. Իրանի դեմ ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Էկոնոմիկայի նախարարն այցելել է պետական կառավարմանն անցած «Արարատցեմենտ» գոր...