Քաղաքականություն

Զախարովան առաջարկով դիմել է Իլոն Մասկին

Զախարովան առաջարկով դիմել է Իլոն Մասկին

ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի ուշադրությունն են գրավել ձեռնարկատեր Իլոն Մասկի՝ մամուլում շրջանառվող խոսքերը։ Մասնավորապես, նա մեջբերել է ամերիկացի միլիարդատիրոջ այն միտքը, թե ուկրաինական հակամարտության համատեքստում Արևմուտքին անհրաժեշտ է զիջումների գնալ Մոսկվային։


Խոսքը հետևյալ արտահայտության մասին է․ «Ինձ բավականին ուժեղ նյարդայնացնում են այն նրբաճաշակ դիվանագետները, որոնք յոթ ճաշատեսակից բաղկացած ընթրիքներ են ուտում շքեղ վայրերում, քանի դեռ մարդիկ մահանում են առաջնագծում, և որոնք ճառում են այն մասին, թե Ռուսաստանը պետք է հետ քաշի զորքերը։ Բայց նա չի հետ քաշի զորքերը»։


Ի պատասխան սրան՝ ռուս դիվանագետն իր տելեգրամյան ալիքում Իլոն Մասկին առաջարկել է ուկրաինացիներից վերցնել Starlink-ը։


«Ցանկություն կա շարունակելու միտքը և առաջարկելու հետ քաշել Starlink-ը։ Որպեսզի մարդիկ չմահանան», - ասել է Մարիա Զախարովան։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250