Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի նոր առաջարկներին՝ Ուկրաինայի հարցով. Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի նոր առաջարկները Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ, սակայն դրանք պետք է համապատասխանեն ռուսական շահերին։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ եթե խաղաղ կարգավորման հեռանկար չլինի, Ռուսաստանը կշարունակի ռազմական գործողությունները՝ մինչև իր առջև դրված նպատակների իրականացումը։
«Սա նախընտրելի ճանապարհը չէ, սակայն խաղաղ հեռանկարների բացակայության պայմաններում մենք կգնանք մինչև վերջ, մինչև լիակատար հաղթանակ։ Միաժամանակ կսպասենք նոր առաջարկների։ Ամերիկացիներն անկեղծ են, նախագահ Թրամփն անկեղծ է, և նրա բանակցողները նույնպես անկեղծորեն փորձում են մշակել բոլորի համար ընդունելի տարբերակներ»,- ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ նախորդ կարգավորման տարբերակը Ռուսաստանն ընդունել էր, սակայն այն մերժվել էր Ուկրաինայի կողմից։ Պեսկովի խոսքով՝ ԱՄՆ-ին չի հաջողվել փոխել Կիևի դիրքորոշումը, որի վրա, ըստ նրա, ազդեցություն են ունեցել եվրոպական երկրները։
«Մենք բաց ենք նոր առաջարկների և քննարկումների համար։ Սակայն դրանք առաջին հերթին պետք է ընդունելի լինեն մեզ համար»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ են նոր գաղափարներ և մոտեցումներ, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Մոսկվան կատարել է ԱՄՆ-ի հետ Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...