ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ 5-րդ նավատորմի բազային հարվածելու մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի բազային։
ԻՀՊԿ-ի հաղորդմամբ՝ միաժամանակ խոցվել են մի քանի թիրախներ, այդ թվում՝ բազայի դիսպետչերական աշտարակը, որը, ըստ իրանական կողմի, զգալի վնաս է կրել։
Բացի այդ, Իրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել նաև Քուվեյթի Ալ-Ուդեյրի ամերիկյան ռազմաբազայում գտնվող զինամթերքի և ռազմական տեխնիկայի պահպանման երեք անգարի։ Իրանական կողմի պնդմամբ՝ անգարները հրդեհվել և հետագայում փլուզվել են։
ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ նախկինում ևս բազմիցս հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ 5-րդ նավատորմի բազային։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են. մահաբեր զենքի վերջնական որոշումը թող մնա մարդուն, ոչ թե ԱԲ-ին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները ներկայացնող մի խումբ կոնգրեսականներ ներկայացրել են օրինագիծ, որը ն...
Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ
Ադրբեջանում անցկացվել է «Միասնության ուժ - 2026» համատեղ զորավարժությունների պլանավորման համաժողովը։ Համաժողովին մասնակց...
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղին Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-4...
Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների մի մա...